-
22.02.2014|
23:22
Mercer միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որտեղ քաղաքները դասակարգվում են ըստ կյանքի որակի: Գնահատվել են 223 քաղաքներ:
-
22.02.2014|
23:20
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
-
-
22.02.2014|
23:14
Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հրաժարական չի տալու և երկրում կատարվածը որակել է պետական հեղաշրջում: «Ես չեմ պատրաստվում ստորագրել Գերագույն ռադայի ընդունած օրենքները, որովհետև դրանք լեգիտիմ չեն, ոչ էլ հրաժարական եմ տալու»,- ասել է նա Խարկովի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
-
22.02.2014|
23:12
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2013-2014թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
-
22.02.2014|
17:36
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր ազատ է արձակվել բանտից: Նա բանտարկված էր Խարկովում: Ազատվելուց առաջ նախկին վարչապետը գտնվում էր բուժման մեջ քաղաքային հիվանդանոցներից մեկում: «Բատկիվշչինա» կուսակցության տեղական բաժանմունքի անդամները նրան վերցրել են հսկողության տակ:
-
22.02.2014|
17:32
Վ. Յանուկովիչը գտնվում է Խարկովում, որտեղ նա հանդիպում է իր ընտրողների հետ և ելույթ ունենում հեռուստատեսությամբ: Այդ մասին հաղորդել է նրա խորհրդական Աննա Գերմանը:
-
22.02.2014|
17:28
ՌԴ կառավարությունը գործատուներին առաջարկել է ներգաղթյալների աշխատանքի պահանջները խստացնել: Միգրանտները պետք է ապաստան և բժշկական ապահովագրություն ունենան: Այս մասին գրում է «ИТАР-ТАСС»-ը: Համաձայն նոր օրենսդրական նախաձեռնությանը, գործատուն պետք է օտարերկրացուն, ով եկել է Ռուսաստան` աշխատելու նպատակով, նյութական, բժշկական և բնակության վայրի երաշխիքներ տա` չպահանջելով այդ ընթացքում վիզայի տրամադրում: Բայց թե ինչ ձևով պետք է այդ երաշխիքները տրվեն` չի հստակեցվում:
-
22.02.2014|
17:25
Նախախորհրդարանի հայտարարությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ
-
22.02.2014|
15:28
Հայաստանի Աշտարակ քաղաքում կառուցվող «Հալեպ» թաղամասում բնակարան գնելու համար դիմում է ներկայացրել 660 սիրիահայ, սակայն նրանցից ոչ մեկը ներդրում չի կատարել: Պատճառը, ըստ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա ԵԴԻԳԱՐՅԱՆԻ այն է, որ սիրիահայերը դեռ հստակ չեն որոշել` մնա՞լ Հայաստանում, թե՞ գնալ: